Լրահոս
Օրվա լրահոսը

27 Կարճել-չհայտնելու նախադեպԱյսօր

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Կարճել-չհայտնելու նախադեպԱյսօր Արմենակ Արմենակյանի ծննդյան 49-րդ տարեդարձն է: Այդ առթիվ հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները կեսօրին այցելելու են Նոր Նորքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքները «27»-ի գործից տեղյակ անձանց գնահատմամբ, բացահայտված չէ: ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արմենակ Արմենակյանի մայրը՝ Գեղեցիկ Արմենակյանը երեկ մեր զրույցի ընթացում այս գնահատականը տվեց «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը, մասնավորապես Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքների բացահայտմանը. «Էդպիսի դատ չեն անում: Եթե մի երեխա մի ապակի կոտրեր, մի բուլկի գողանար, անմիջապես կդատեին: Հինգ տարի է՝ մարդասպանները ձեզ մոտ են, չեք ասում, թե ով եւ ինչի համար են նրան սպանել»: Նա գոհ չէ նաեւ 4 տարի եւ 4 ամիս տեւած նախաքննությունից, որն ընթանում էր «27»-ի գործով կազմակերպիչներին, դրդիչներին ու օժանդակողներին հայտնաբերելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված կոլեգիայի նիստից հետո «27»-ից անջատված մասի քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթեւոսյանը հայտարարեց, թե կատարվել են «շուրջ 172 հարցաքննություններ, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ, քննարկվել են տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների բազում միջնորդություններ, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության, ԱԺ, հետաքննության այլ մարմիններին՝ թվով 46-ը»: Արմենակ Արմենակյանի մայրը հայտարարեց. «Հավքն իր թեւով ԱԺ չի կարող բարձրանալ: Էդ ո՞ց այդքան մարդիկ բարձրացան այդքան զենքերով: Հերոսին ինչպե՞ս սպանեցին: Նա հերոսի կոչումով եկավ պատերազմից, մի հետամնաց մարդ նրան խփեց: Ո՞նց կխփեր, եթե իրենցից չլիներ»: Նա, սակայն, վստահ է, որ այս գործը կբացահայտվի. «Կբացահայտվի, այդպես չի մնա: Անմեղ արյունը չի կորչի: Բայց ե՞րբ, ես կտեսնե՞մ»: Ինչ վերաբերում է «27»-ի գործից անջատված մասի կարճմանը, ապա նա ասաց, որ տեղյակ չէ, կարճվե՞լ է, թե ոչ: Տեղյակ չէր նաեւ Ռուբեն Միրոյանի այրին՝ Արծվի Միրոյանը: Յուրի Բախշյանի այրին էլ հայտարարեց. «Ասում են՝ կարճել են, բայց ինձ ոչ մի թուղթ չեն տվել»: Դեմիրճյանների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը մեզ ասաց, որ ինքը եւս տեղյակ չէ, թե կոլեգիայի այդ նիստի ընթացքում գործը կարճելու անհրաժեշտության մասին բանավոր որոշումից հետո գրավոր որոշում եղե՞լ է, թե չի եղել: Հավելեց, որ եթե կարճված լիներ, ինքը կիմանար: Աշոտ Սարգսյանը նույնիսկ ասաց հետեւյալը. «Չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչ շոու էր: Եթե իրոք դա իրավական, մեծ նշանակության խորհրդակցություն էր եւ դա եղել է, պիտի արդեն հրապարակված լիներ կարճման որոշումը: Թե ինչու չեն կայացրել որոշումը, չեմ կարող կռահել»: Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ մոտ մեկ ամիս առաջ կազմակերպված ասուլիսը զուտ քաղաքական արձագանքներ ստանալու նպատակ էր հետապնդում: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Թե չէ՝ ու՞մ էր պետք, որ դատախազությունը մատը մտցներ բզեզի բույնի մեջ»,- պատասխանեց նա: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը մեր հարցին ի պատասխան հայտարարեց. «Ինչքան գիտեմ, այո, էդ գործը կարճվել է»: Գուրգեն Ամբարյանն այս հարցին պատասխանեց զարմացած. «Դուք տուժողների լիազոր ներկայացուցի՞չն եք»: Ամբարյանը, բնականաբար, գիտեր, որ իրեն դիմել ենք որպես լրագրող. «Այդ հարցերը կարգավորվում են ՔԴՕ-ով եւ ոչ թե ԶԼՄ-ների մասին օրենքով»: Իսկ «27»-ից անջատված մասի քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթեւոսյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում հայտարարեց, որ կարճման գրավոր որոշումը կայացրել է նոյեմբերի 11-ին, «եւ կարծեմ, լրատվականի պետը պաշտոնապես հանդես է եկել հայտարարությամբ»: Ասացինք, որ պաշտոնապես հայտարարությամբ հանդես չի եկել, նաեւ փոխանցեցինք լրատվականի պետից մեր ստացած պատասխանը: «Որեւէ տեղ էլ չի նախատեսված, որ որոշման մասին պիտի հրապարակվի: Օրենքը թվարկում է, թե ում կարելի է հայտնել ու տալ պահանջի դեպքում: Բայց հանրությանը հայտնել եւ այլն… չկա: Միայն ասում է՝ տուժողի ներկայացուցիչը: Տուժողը, եթե տա Աստված, կենդանի է, նրա իրավահաջորդը իրավասու է դիմելու պաշտոնապես եւ ստանալ պատճեն»: Իրավական ոլորտի մեր պրոֆեսիոնալներին հիշեցնենք, որ կարճման որոշումը տրամադրել-չտրամադրելու կարգը որոշված է Քր. Դատ. Օր.-ի 262 հոդվածով, որը հետեւյալն է. 1. Քննիչը քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին։ 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը եւ վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը։ 3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել