Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐԻ

Հունվար 28,2005 00:00

ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Ղարաբաղյան պատերազմին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայ երիտասարդներ այնքան ժամանակ ողջ կմնան, քանի դեռ հիշում ենք նրանց: 1964թ. դեկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում Վարդգես եւ Վարսենիկ Գուլանյանների ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Սամվելը: Համեստ, կիրթ, պատրաստակամ երիտասարդ էր: Գիր ու գրականություն էր սիրում, հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Այդպես են բնութագրում Սամվելին նրա հարազատները: Միլիցիայի սերժանտ Սամվել Գուլանյանը չհասցրեց հայոց բանակի զինվորը դառնալ, բայց հայրենիքը նրա պես նվիրյալների կարիքն ուներ արդեն: Աշխատանքի բերումով հաճախ էր լինում սահմանամերձ շրջաններում, գյուղերում, որոնց միակ պաշտպանն այն օրերին տեղի ջոկատներն էին ու միլիցիայի ծառայողները: Ամեն անգամ տուն վերադառնալիս ասում էր ծնողներին, որ հայոց պատմության էջերը կարծես նորից են կրկնվում: 1989թ. նոյեմբերին մորը՝ Վարսիկին ասաց, որ գործուղման է գնում Գորիս եւ երկու օրից տուն կգա: Պատերազմը հայ-ադրբեջանական սահմանում, ըստ էության, արդեն սկսվել էր: Խնձորեսկ գյուղը պաշտպանելիս Սամվելը ընկավ հերոսի մահով՝ թշնամու գնդակից: 1991-ից եղբորը փոխարինեց Գուլանյանների կրտսերը` Վալերին, որն արդեն կռվում էր նորակազմ հայոց բանակի շարքերում: Բարեբախտաբար, Վալերիի պատերազմն ավարտվեց հաղթանակով: Սամվելի ծննդյան օրը գորիսցիներն են գալիս Ծովագյուղ, եւ Վարսիկը սեղան է գցում՝ որդու ծննդյան օրը նշում: Այստեղ, Ծովագյուղում էլ վեր է խոյանում Սամվել Գուլանյանի հուշարձանը: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31