Լրահոս
Օրվա լրահոսը

Ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել․ Վահագն Ալեքսանյան

Ապրիլ 27,2024 17:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՈՒ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, թե ներկայիս իշխանությունը 2018-ին խրախուսում էր զինվորականների փողոց դուրս գալը՝ էժանագին սուտ է։

2018 թվականի ապրիլի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին»։

Ի ուրախություն Հայաստանի քաղաքացիների ու ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել, էնպես որ հորդորում եմ դադարեցնել հերթական ստի արշավը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ի ուրախություն քպականների ու ի դժբախտություն հայ ժողովրդի՝ նիկոլածին #հաղթումենք սուտը մնում է անմրցակցելի: Ու անպատիժ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930