Լրահոս
Օրվա լրահոսը

«Տապալելու ա՝ տապալենք»

Մարտ 02,2005 00:00

Վանաձորում
ՀԺԿ-ին ապստամբելու կոչ էին անում «Մենք բազմիցս ենք դիմել նախագահի աշխատակազմ,
ԱԺ, արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին՝ մեզ անընդհատ
խոստումներ են տալիս երեք գործարանների գործարկման մասին: Բայց մենք վստահություն
չունենք, որովհետեւ ունենք դատարանի վճիռ՝ 2002-03 թվականների չվճարված աշխատավարձերի
վճարման մասին, ունենք հարկադիր կատարման որոշում, բայց ոչ մեկը ոչ մի քայլ չի անում:
Էդպիսի լուրեր ունենք, որ վերեւներում են սահմանափակում հարցը»,- ՀԺԿ առաջնորդ Ստեփան
Դեմիրճյանին նման բողոք ներկայացրեց վանաձորցի Ռոբերտ Հայկազյանը եւ հորդորեց ԱԺ-ում
հարցն անպայման բարձրացնել: Խոսքը Վանաձորի քիմիական գործարանի մասին է, որի հանդիսավոր
բացման համար հավանաբար ավելի երկար ժամանակ էին պատրաստվել, քան գործարանն աշխատեց:
Ռ. Հայկազյանի կարծիքով, «կան օբյեկտներ, որոնք այսօր էլ կարող են աշխատել, բայց
չեն թողնում»: Այս ամենին Արթուր Մարտիրոսյանն էլ իր կողմից հավելեց. «Իրանք թալանում,
ծախում են, մեզ էլ փող չեն տալիս»: Համանման իրավիճակ է տիրում նաեւ Վանաձորի
«Ավտոպարկ» ձեռնարկությունում. «Կառավարությունը մեզ 92 միլիոն դրամ պարտք է: Երեւանում
դատի ենք տվել, դատարանը մեր օգտին է վճիռ կայացրել, բայց վճիռը չի կատարվում: Ուր
ասես դիմել ենք, անգամ անձամբ պրեզիդենտին, բայց հեչ բանի տեղ էլ չեն դրել: Էս խունտա
ա: 142 ընտանիք՝ շուրջ 1100 երեխաներով, էսօր փաստի առաջ են կանգնած»,-տեղեկացրեց
Բրոնետ Ղամբարյանը: Իրավիճակը ներկայացնելուց հետո վանաձորցիներն անցան ակնկալիքները
բարձրաձայնելուն. «Մեր խնդրանքը նա է, որ դուք մեր շահերն իրոք ապացուցեք, պաշտպանեք,
մենք էլ հոգով-սրտով ձեր թիկունքին կանգնենք՝ տապալելու ա՝ տապալենք: Չէ՞ որ բոլոր
տեսակի ապստամբությունները լինում են ժողովրդի դժգոհություններից ու նրանց պաշտպանի
շնորհիվ: Խնդրում եմ, կանգնենք միասին՝ մենք էլ ձեր հետ ենք, թե չէ առանձին-առանձին
չի լինի»,- Ստեփան Դեմիրճյանին դիմեց Ռուբիկ Բաբաքյանը: «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանն
ինչքան մնան իշխանության գլուխ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի մեջ նրանք պատնեշ են դնում
եւ թշնամացնում են մեզ՝ իրանց կարիերայի համար»,- այս կարծիքին է 70-ն անց Հովհաննես
Մուրադյանը, որն իր ասելով՝ շատ բաներ է տեսել իր կյանքում, շատ մեծամեծների հետ
է շփվել ու նրանց «խաղերի» մասին իմացել: Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին նման
տպավորություն ունի Հ. Մուրադյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել