Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը կվճարի դատապարտված լրագրողին

Փետրվար 06,2009 00:00

\"\"Վրաստանը Թբիլիսիի «TV202» անկախ հեռուստաընկերության ղեկավար Շալվե Ռամիշվիլուն եւ Դավիթ Կոխրեիձեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով կվճարի մոտ 26 հազար եվրո: Նրանք ձերբակալվել էին 2005թ. եւ դատապարտվել էին խորհրդարանի պատգամավոր Կոբա Բեկաուրիից (նրա հետ կապված գաղտնի նկարահանումները եթեր չհեռարձակելու համար) դրամաշորթության մեղադրանքով՝ ազատազրկվելով համապատասխանաբար 4 եւ 3 տարով:

Ստրասբուրգի դատարանը գնահատական չի տվել. լրագրողներից մեղադրանքները չի հանել, սակայն, իր որոշմամբ, դատապարտել է դատաքննության օրինախախտումները: Դատապարտյալներից Շալվե Ռամիշվիլին այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց, թեեւ մինչ այժմ գտնվում է անազատության մեջ: Նա $100 000-ի շորթման գործը համարում է շինծու՝ իր դեմ սարքված: Իսկ նրա գործընկերը` այդ հեռուստաընկերության տնօրենը, հանդես է եկել մեղայական ցուցմունքներով եւ 2007թ. ազատ է արձակվել: Ռամիշվիլին չի ժխտել պատգամավորից դրամ վերցնելու փաստը. նրա խոսքերով, դրանով ցանկացել է ցույց տալ Վրաստանի այսօրվա իշխանությունների իրական դեմքը, գրում է «Կավկազսկի ուզել» թերթը:

«TV202» հեռուստաընկերության ղեկավարներին դրամաշորթության մեջ մեղադրող պատգամավոր Կոբա Բեկաուրին Վրաստանում «Միասնական ժողովրդական շարժման» ղեկավարներից է: Նա 3 տարի առաջ հրաժարվել է իր պաշտոնից: Վավերագրական ֆիլմի սյուժեով, որը պետք է հեռարձակվեր «TV202» հեռուստաալիքով, ժողովրդի ընտրյալը, խորհրդարանի աշխատանքին զուգահեռ, զբաղվում էր նաեւ բիզնեսով, որն արգելված է Վրաստանի օրենքներով: Այդ բիզնեսը նա գրանցել էր կնոջ անունով: 2005 թ. օգոստոսի վերջին Կոբա Բեկաուրին դիմել է Վրաստանի ներքին գործերին եւ հայտնել լրագրողների կողմից արված շանտաժի մասին, որոնք կաշառք էին պահանջել՝ ֆիլմը եթեր չտալու պայմանով: Գումարի փոխանցումը ֆիքսվել էր տեսախցիկով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել