Լրահոս
Օրվա լրահոսը

Միասեռականությունն անհարիր է քրիստոնյաներին

Փետրվար 27,2009 00:00

Տարածված երեւույթի՝ միասեռականության մասին խոսվում է

հաճախ, եւ վերջինիս վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնում բժիշկներ, հոգեբաններ, քաղաքական գործիչներ եւ այլք:

WWW.qahana.am կայքի «Հարցադարան» էջում, որտեղ կայքի այցելուների կողմից հնչեցված բոլոր հարցերին պատասխանում են հոգեւոր սպասավորները, բարձրացվել էր հարց, թե ինչպիսի՞ն է Հայ առաքելական եկեղեցու տեսակետը միասեռականության հարցում: Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանն էլ պատասխանել էր, որ ինչպես առաքելահաստատ եւ ուղղափառ մյուս եկեղեցիների, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու տեսակետն այս հարցում բացասական է. «Այն հոգեւոր ախտ է եւ մեղք: Ասածիս ապացույցն է, որ թե՛ արվամոլությունը եւ թե՛ իգամոլությունը որպես մեղք առկա են մեր եկեղեցու ծիսակարգում, ի մասնավորի՝ մեղքերի ընդհանրական խոստովանության բանաձեւում: Աստվածաշունչ մատյանը տղամարդու եւ կնոջ արարման վերաբերյալ ճանաչում եւ ընդունում է մեկ հիմնական սեռային տարբերակում, որ է՝ արուինը եւ էգինը: Քրիստոս նույնպես հաստատում է վերոգրյալ կարծիքը՝ ասելով. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը եւ մորը ու գնա իր կնոջ հետեւից եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Երկրորդ մասում Հիսուս նկատի ունի Աստծուց մարդուն շնորհված պսակի բնական խորհուրդը, երբ տղամարդը եւ կինն աստվածային օրհնությամբ ամուսնության դաշն են կնքում: Հետեւաբար, արարչագործության ծիրից ներս ցանկացած հոմոսեքսուալ հարաբերություն դառնում է հակաբնական եւ արժանի՝ դատապարտության»:

Ընդհանրապես արվամոլությունը նողկալի երեւույթ եւ մեղք է համարվում ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում: Ս. Գիրքը շատ հստակ պատվիրում է. «Եթե որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն: Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն: Նոր Կտակարանում կան Պողոս առաքյալի դատողություններն ընդհանրապես սեռական այլասերությունների մասին, որոնցում Տիրոջ աշակերտը խստորեն դատապարտում է արվամոլությունն ու իգամոլությունը: Երեւույթներ, որոնք անհարիր են քրիստոնյաներին եւ մեղքի արդյունք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել