Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մարտ 03,2009 00:00

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, հանրապետության սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ եւ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ Արմեն Գրիգորյանը Գերմանիայում մասնակցել է միջազգային այդ մարզական կառույցի գործադիր կոմիտեի նիստին:

Պարոն Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ որոշվել է հունիս ամսին նշանակված գործկոմի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում: Նախարարի խոսքերով, եվրոպական ֆեդերացիայի ղեկավարների այցելությունը Հայաստան՝ մարզաձեւի ընդհանուր դրվածքին տեղում ծանոթանալու լավ առիթ է եւ սուսերամարտը հանրապետությունում ավելի զարգացնելու գործուն ուղիներ գտնելու հնարավորություն: «Մեր ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սուսերամարտի որեւէ միջազգային խոշոր մրցաշար Երեւանում կազմակերպելու մտադրություն ունեն: Կարծում եմ, որ այդ ժամանակ կանենք պաշտոնական առաջարկ եւ դրական պատասխան կստանանք»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել