Քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով կալանավորել է Արթիկում ընտրապայքարի մեջ մտած «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին։ Սակայն նրա շահերը պաշպանող փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հենց նոր հայտնեց, որ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Փաստաբանը գրել է. «Դատարանն ամբողջությամբ մերժեց քննիչի միջնորդությունը։ Ես շնորհակալ եմ դատավոր Վարգես Սարգսյանից, ոչ թե նրա համար, որ պաշտպանության կողմի օգտին որոշում կայացրեց, այլ նրա համար, որ իրականացրեց արդարադատություն և անմեղ մարդուն չկալանավորեց»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































