Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ

Մարտ 24,2009 00:00

\"\"Մարտի 21-ին, 49 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ եղավ ճանաչված լուսանկարիչ ու հոյակապ մարդ Ռուբեն Մանգասարյանը: Նրա «խոսող» նկարները տպագրվել են բազմաթիվ հայտնի թերթերում ու պարբերականներում՝ «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո»…… Ռ. Մանգասարյանը նաեւ մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների հեղինակ է: 2002 թվականից նա Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում ղեկավարում էր ֆոտոժուռնալիստիկայի դասընթացները: Նրա հիշատակը վառ կմնա իրեն ճանաչողների ու գնահատողների սրտերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել