Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Մարտ 25,2009 00:00

\"\"ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մարտի 24-26-ը կազմակերպել են INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ)՝ երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Նման խաղարկային վարժանքները, ըստ ԱԻՆ ծառայության, «իրազեկման եւ ուսուցման յուրօրինակ դասընթացներ են»:

Հայաստանում իրականացվող երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանքի նպատակը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացումն է INSARAG-ի կողմից աղետներին արձագանքելու մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաեւ փորձարկելու միջազգային եւ ազգային արձագանքողների համակարգումն ու համագործակցությունը այնպիսի խոշոր աղետների ժամանակ, ինչպիսին երկրաշարժն է: Հայաստանյան վարժանքին մասնակցելու են 22 երկրների աղետների կառավարման հարցերով զբաղվող ղեկավարներ եւ USAR-ի թիմեր, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ՝ իրենց տեղական գործընկերների հետ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ եւ համապատասխան հաստատությունների արտակարգ իրավիճակներով զբաղվող ղեկավարներ: Մարտի 26-ին ցուցադրական ելույթներ կկազմակերպվեն Արզնու ձորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031