Արթիկի թիվ 5-րդ դպրոցի մոտ, որտեղ տեղակայված է թիվ 33/08 ընտրատեղամասը, մեծ թվով տղամարդիկ են հավաքված ու այնքան ավտոմեքենա է կայանված, որ ոտք դնելու տեղ չկա։
«Ազատ դեմոկրատների» վստահված անձ Սեդա Վարագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ի վստահված անձը` Սեդրակ անունով, ընտրողներին ուղղորդել, բերել է ընտրատեղամաս ու նաև հրահանգել, որ համարին ընտրեն։ Ըստ մեր զրուցակցի, երբ ինքը բողոք է ներկայացրել հանձնաժողովի նախագահին արձանագրելու այս դեպքը, ՔՊ-ի վստահված անձը իրեն սպառնացել է ընտրություններից հետո հաշիվ պարզել։
Կինը հասցրել է նկարահանել այն, դեպքը չորս անգամ կրկնվել է։ Հանձնաժողովի նախագահ Յուզբաշյան Ներսեսը, սակայն, վստահեցնում էր, որ ուղղորդման դեպք չի եղել։
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութերում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ























































