Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Մարտ 31,2009 00:00

\"\"

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող «ՉԻ» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ գործի դատաքննությունը: Ըստ «ՆՏ»-ի՝ դատական նիստում ավարտվեց վկաների հարցաքննությունը: Նույն դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը, կարգադրիչներ Ռաֆայել Ստեփանյանը, Շահեն Օհանյանը, դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը հայտարարեցին, որ Սմբատ Այվազյանի դեմ գործով 2008թ. օգոստոսի 5-ի դատական նիստի ժամանակ Շամշյանը չի ենթարկվել նկարահանումները դադարեցնելու մասին դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությանը, դատարանի հասցեին թույլ է տվել վիրավորական արտահայտություններ: Պաշտպանական կողմը դատական նիստերի քարտուղարին հարց տվեց, թե տարբերություն կա՞ լուսանկարելու եւ սղագրելու, ձայնագրելու միջեւ, եւ ի՞նչ կապակցությամբ է ֆոտոթղթակիցը արել՝ «Արի, մեր տեղը նյութ գրի, սրբագրություն արա» արտահայտությունը, որը համարվում է վիրավորական: Պաշտպանը հիշեցրեց, որ ի պատասխան դատավորի կարգադրությանը՝ դադարեցնել լուսանկարահանումը, թղթակիցը պատասխանել է՝ «Չեմ լուսանկարում, ձայնագրում եմ»: Նախատեսված է, որ ապրիլի 2-ի նիստում ցուցմունքով հանդես կգա Գագիկ Շամշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել