Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ ի պաշտպանություն տեղական լոլիկի

Ապրիլ 04,2009 00:00 Share

Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին Արմավիրի եւ Արարատի մարզի գյուղացիները եւ բողոքում էին, որ տեղական լոլիկն ավելի թանկ է, քան ներմուծվողը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Մարզի բնակիչները դժգոհել են, որ Հայաստան ներկրվող մեկ կիլոգրամ լոլիկի մաքսազերծման արժեքը 420 դրամ է, եւ եթե դրան գումարվի նաեւ ճանապարհածախսը եւ ապրանքի գինը, ապա Թուրքիայից ներմուծվող լոլիկը պետք է լինի շատ ավելի թանկ, քան տեղականը, սակայն ճիշտ հակառակն է: Ըստ գյուղացիների, դրա պատճառն այն է, որ ներմուծված լոլիկի 70-80%-ը չի մաքսազերծվում: Նրանցից մեկի խոսքերով. «Հիմնականում լոլիկը գալիս Թուրքիայից: Սակայն 20 տոննայի փոխարեն մաքսազերծվում է ընդամենը 300-400 կիլոգրամը: Դրսում լոլիկի ինքնարժեքը 800 դրամ է, իսկ մեզ մոտ վաճառվում է ընդամենը 400-500 դրամով, պոմիդորը բերում են ու ներկայացնում որպես սոխ: Մինչդեռ այսօր 1 կիլոգրամ լոլիկ ստանալու համար ծախսվում է միջինը 650-700 դրամ»: Ցույցի մասնակիցների ներկայացմամբ, օլիգարխների կողմից թույլ տրվող օրինազանցումների եւ գազի գնի թանկացման պատճառով, իրենք հայտնվել են սնանկացման եզրին: Երեկ մարզերի բնակիչները նամակ են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ներկայացնելով իրենց խնդիրները, որոնք շտապ լուծում են պահանջում: Հակառակ դեպքում, նրանց հավաստմամբ, ավելի քան 2 հազար գյուղացիական տնտեսություն կմնա անգործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել