ՀՀ կառավարության՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Սյունիքի մարզին 97 միլիոն դրամ է հատկացվել: Արդեն հաստատված 24 ծրագրերը կմեկնարկեն ապրիլ ամսին: Այս ծրագրերից երեքը կիրականացվի Մեղրիում եւ Ագարակում, վեց ծրագիր՝ Կապանի, երեքը՝ Գորիսի շրջաններում, իսկ մյուս 12 ծրագրերը՝ Գորիսում եւ նրա գյուղական համայնքներում: Կապանում կծախսվի 30 միլիոն դրամ, 28 միլիոն՝ Գորիսում, 26 միլիոն՝ Սիսիանում, իսկ Մեղրիում եւ Ագարակում՝ 11 միլիոն:
Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի, մարզից 368 գործազուրկ ժամանակավոր աշխատանք կունենա եւ կկատարի մասնագիտություն չպահանջող աշխատանքներ՝ բարեկարգում, կանաչապատում եւ այլն: Ծրագրերը կտեւեն 1-3 ամիս, աշխատողները մեկ օրվա աշխատանքի համար կստանան 2400 դրամ աշխատավարձ:


















































