Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբապատկերը կվերադարձնեն վանքին

Ապրիլ 04,2009 00:00 Share

ԼՂՀ նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին եւ դպրոցականների ռազմական ճամբարների կազմակերպմանը:

Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարը կարեւորել է շրջակա միջավայրի պահպանությունը՝ այն համարելով առողջ ապրելակերպի կարեւոր նախապայման: Հավաքի ժամանակ հայտարարվել է, որ Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի կապակցությամբ Արցախի պատմա-երկրագիտական թանգարանում պահվող Ավետման սրբապատկերը կվերադարձվի Գանձասարի վանքին: Սրբապատկերի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 7-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել