Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում կբացեն հյուրանոց՝ նուդիստների համար

Ապրիլ 04,2009 00:00

\"\"Այս տարի Գերմանիայում նախատեսվում է բացել առաջին հյուրանոցը, որտեղ կարող են իջեւանել միայն նուդիստները, իսկ որեւէ հագուստ կրելը արգելվելու է: Այդ գաղափարն իրականացնող գործարարները ցանկանում են հիշյալ նպատակի համար հարմարեցնել արդեն գոյություն ունեցող մի հյուրանոց, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանին մոտ՝ անտառային վայրում: Մուտքը հյուրանոց բաց է լինելու միայն նուդիստական շարժման կողմնակիցների համար, եւ բոլորը՝ թե սպասարկող անձնակազմը, թե հյուրերը պարտավոր կլինեն հյուրանոցի ներսում հրաժարվել հագուստից: Տարածաշրջանի տուրիստական դեպարտամենտի ներկայացուցիչները նման գաղափարն արտասովոր են համարում, սակայն դրանում որեւէ դատապարտելի բան չեն տեսնում: Տեղական իշխանությունները հույս ունեն, որ նման հյուրանոցի առկայությունը կաշխուժացնի զբոսաշրջիկների հոսքն այդ շրջան: Մոտակա 2 գյուղերի բնակիչներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ջերմ ընդունելություն կազմակերպել նուդիստների համար եւ նրանց համար սարքել զբոսանքի առանձին արահետներ: BBC-ին հիշեցնում է, որ նուդիստների շարժումը Գերմանիայում սկսել է դեռեւս 1898 թվականին: Նրա ակտիվիստները գտնում են, որ այդպիսով մարդը վերադառնում է իր բնական վիճակին: Այժմ Գերմանիայում գործում է նուդիստների ասոցիացիա, որի մեջ է մտնում 50 հազար հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել