Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԸ ՉՏՎԵՑԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉՎԵՑ

Ապրիլ 04,2009 00:00 Share

Հինգշաբթի օրը Բելառուսը տհաճ անակնկալ մատուցեց Մոսկվային: Իր առաջին գարնանային նստաշրջանը գումարած բելառուսական խորհրդարանի օրակարգում բացակայում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման խնդիրը: Միչդեռ օգոստոսյան պատերազմի ավարտից հետո այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ խոստացել էր, որ խորհրդարանն այդ հարցով անպայման որոշում կընդունի: Վերջին այդ խոստումը նա տվել է 2 շաբաթ առաջ՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ: Մոսկվայում կովկասյան 2 երկրների ճանաչման խնդիրը չքննարկելը գնահատեցին որպես «դեմարշ»: Մինսկն էլ Մոսկվայից դժգոհելու իր պատճառներն ունի: Օրերս ՌԴ ֆինանսների նախարարությունը մերժել է Բելառուսին 100 միլիարդ ռուբլի վարկ տրամադրելու խնդրանքը: Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հետաձգումը փորձագետները կապում են հենց այդ մերժման հետ, սակայն դա միակ պատճառը չէ: Ըստ «Կոմերսանտ» թերթի աղբյուրների, Եվրամիությունը հրավիրում է Բելառուսին անդամակցել «Արեւելյան գործընկերության» ծրագրին, սակայն զգուշացրել են, որ Վրաստանից անջատված տարածքների անկախությունը ճանաչելու դեպքում՝ այդ գործընթացն անհնարին կդառնա: Լուկաշենկոն այդպիսով առայժմ հնարավորություն ունի մանեւրելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Սակայն, ըստ որոշ դիտորդների, մայիս-հունիսին, երբ Բելառուսում կվերջանան փողերը, Լուկաշենկոն ստիպված կլինի ծնկաչոք գնալ Մոսկվա եւ ճանաչել խնդրո առարկա հանրապետությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել