Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 04,2009 00:00

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ «ԿԱԴԻԼԱԿԸ» ՇՈՅՈ՞ՒՄ ԵՆ ՁԵԶ

Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր մարդ, նույնիսկ՝ Ռոկֆելերի թոռը, երազում է հարստանալ։ Երբեմն այդ երազանքը իրականություն է դառնում։ Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպիսին են միլիոնատեր դառնալու ձեր հնարավորությունները։ Այդ դեպքում պատասխանեք ներքոշարադրյալ թեստի հարցերին:

1. Ինչպե՞ս է հնարավոր հեշտությամբ փող աշխատել.

ա) աշխատել, աշխատել ու կրկին աշխատել, ռիսկի դիմել եւ գործի մեջ փող ներդնել (6 միավոր),

բ) ժառանգություն հուսալ կամ լոտո խաղալ (0 միավոր),

գ) աստիճանաբար կառուցել սեփական կարիերան կամ քաղաքականությամբ զբաղվել (3 միավոր):

2. Ձեր կարծիքով, որքա՞ն եկամուտի ակնկալիքը կարող է ստիպել ամենահարուստներին մտնել գործարքի մեջ.

ա) 500 հազարից մեկ միլիոն դոլար (0 միավոր),

բ) մինչեւ 10 միլիոն (3 միավոր),

գ) 100 միլիոն եւ ավելի (6 միավոր):

3. Ինչ է նշանակում ֆինանսական բուրգ՝ բոլորը գիտեն։ Այդ կառույցում ի՞նչ դեր եք պատրաստ ստանձնել.

ա) կողմնակի դիտորդի (3 միավոր),

բ) մասնակցել եւ փող աշխատել (0 միավոր),

գ) գործի նախաձեռնողը լինել (6 միավոր):

4. Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե ձեր մասին գրեն մամուլում, օրինակ՝ «Առավոտ» օրաթերթում.

ա) դա հրաշալի է (0 միավոր),

բ) ինձ համար միեւնույն է (6 միավոր),

գ) իմ մասին թերթերը առանց այդ էլ հաճախ են գրում (3 միավոր)։

5. Ինչպե՞ս կարելի է հաղթել, ասենք՝ ձիարշավում.

ա) խոշոր դրամաբաժիններով ռիսկի դիմելով (0 միավոր),

բ) փող խնայելու լավագույն միջոցը՝ չխաղալն է (3 միավոր),

գ) առաջատար նժույգ գնել (6 միավոր):

6. Հնարավո՞ր է ընկերների հետ բիզնես անել.

ա) ընկերներին պարտքով փող չմերժել, որպեսզի մի օր էլ նրանք ձեզ պարտքով փող տան (3 միավոր),

բ) բիզնեսը եւ ընկերությունը անհամատեղելի են (6 միավոր),

գ) կարելի է ընկերներից պարտքով փող վերցնել եւ՝ չվերադարձնել (0 միավոր):

7. Պատկերացրեք, որ մի 2 միլիոն դոլար ունեք: Ձեր հետագա գործողությունները.

ա) կձգտեմ մի քիչ էլ փող աշխատել (3 միավոր),

բ) այդքանով չեմ բավարարվի (6 միավոր),

գ) ինձ հերիք է այդքանը (0 միավոր):

Իսկ հիմա հաշվեք ձեր հավաքած միավորները:

0-13 միավոր:

Ձեր միակ հույսը հարուստ պապն է կամ հաջող ամուսնությունը: Եթե այդ տարբերակներից եւ ոչ մեկը չկա, ձեզ մնում է ցանկալի միլիոնը լոտոյով շահել:

14-28 միավոր:

Ձեր հարստությունը կախված է աշխատասիրությունից։ Խուսափեք ֆինանսական սպեկուլյացիայից եւ տքնաջան աշխատեք ձեր կարիերայի համար։ Փորձեք զբաղեցնել ղեկավարի աթոռը: Եթե դա նույնիսկ ցանկալի միլիոններ չբերի, միեւնույն է՝ դուք լիովին ապահովված մարդ կլինեք:

29-42 միավոր:

Միլիոնատեր դառնալու հրաշալի շանսեր ունեք (եթե արդեն այդպիսին չեք)։ Դուք հմուտ գործարարի խելք ունեք, մտադիր չեք ձեր հարստությամբ պարծենալ, այլ հակված եք այն համբերությամբ բազմապատկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930