Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ԼՈՆԴՈՆ- 2012-Ի ԾՐԱԳՐՈ՞ՒՄ

Ապրիլ 04,2009 00:00

Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր է այս տարվա օգոստոսի 13-ին Բեռլինում նշանակված գործկոմի նիստում վերջնականապես կողմնորոշվել, թե կանանց սիրողական բռնցքամարտն արժե՞ ընդգրկել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր:

ՄՕԿ-ը ժամանակին հայտարարել է, որ այդ խնդրով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) ներկայացրած միջնորդությունը քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ մարզաձեւը դեռ Պեկինի օլիմպիական խաղեր մտցնելու նախորդ նախաձեռնությունը եղել է 2005 թվականին: Սակայն անհաջողության է մատնվել, քանի որ այն ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեն գտավ, որ կանանց բռնցքամարտն աշխարհում դեռ անհրաժեշտ տարածում չունի:

ՄՕԿ-ի հայտարարության մեջ նշված է նաեւ, որ ներկայումս համապատասխան հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, որի արդյունքների ամփոփումից հետո առաջարկներ է ներկայացնելու գործկոմ: Եվ միայն դրանց հիման վրա է որոշում կայացվելու:

Տեղեկացնենք, որ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված 26 մարզաձեւից միայն բռնցքամարտն է, որը չունի կանանց օլիմպիական մրցաշար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել