Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբյանը գիտի Ռուսաստանի ձախողման պատճառները

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում տվել է համաշխարհային օլիմպիադաներում Ռուսաստանի ընտրանու անհաջողությունների իր մեկնաբանությունը:

Ի տարբերություն մեր հավաքականի համախմբվածությանը եւ թիմում տիրող միասնականության մթնոլորտի, Վլադիմիրի կարծիքով՝ «Ռուսաստանի հավաքականում բացակայում է թիմային ոգին: Եթե անկողմնակալ լինենք, նրանց հավաքականը ուժեղ է բոլոր թիմերից: Այդ է վկայում նրանցից յուրաքանչյուրի չափազանց բարձր վարկանիշը: Սակայն հնարավոր է, որ նրանց հավաքականի անդամները մի փոքր «երես են առել» միջազգային խոշոր մրցաշարերում, բոլորն էլ ֆինանսապես ապահովված են: Ու դրանից է, որ օլիմպիադաներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Նրանք անհատականություններ են, բայց յուրաքանչյուրն՝ իր համար: Ավելացնենք նաեւ, որ բոլորն էլ, ուժեղ շախմատիստ լինելով, մշտապես միմյանց հետ մրցակցության մեջ են, ինչը չի նպաստում հավաքականի իրենց ընկերների առջեւ նախապատրաստության սեփական գաղտնիքները բացելուն: Սրանք օբյեկտիվ գործոններ են, որոնք խանգարում են նրանց: Սակայն ինչ էլ լինի, միեւնույն է, ուժեղագույն թիմը պետք է հաղթի օլիմպիադայում»:

Վլադիմիր Հակոբյանի կարծիքով, վերջին տարիներին անցկացված մրցումների ֆավորիտների անհաջողության պատճառը ներթիմային խնդիրներն են:

«Դրանք կապված են կամ սխալ ղեկավարության, մարզչի հետ, կամ էլ շախմատիստները լրջորեն չեն տրամադրվում: Օլիմպիադաները եւ թիմային մյուս մրցաշարերը ցույց են տալիս, որ սրանք շատ կարեւոր բաներ են: Եթե անհատական մրցումներում ռուսների հաջողությունները բարձր են, թիմայիններում հակառակն է: Մի կարեւոր հանգամանք էլ. ռուսները պայքարում են միայն ու միայն առաջին տեղի համար եւ ինչ-որ մի պահ նրանց արդեն այնքան էլ չի հետաքրքրում՝ երկրո՞րդ, թե՞ երրորդ տեղ կգրավեն, որովհետեւ դա նրանց համար արդեն իսկ անհաջողություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930