Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՂՏՆԻ ԴԱՏԱՎՃԻՌ»

Ապրիլ 14,2009 00:00

«Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշում, այլ ուղղակի դատավճիռ: Ռուսական ԿԳԲ-ն, վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ՝ Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատաքննություն իրականացնելու՝ իմ նկատմամբ դատավճիռ կարդաց: Իմ հանդեպ կայացրած դատավճիռը բացառիկ է նրանով, որ այն համարվում է գաղտնի դատավճիռ»,- ըստ tert.am-ի՝ ասված է «մարտի մեկի» գործով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայտարարության մեջ, որը երեկ տարածել է «Ազատ հայ» կազմակերպությունը: «Հայտնում եմ ձեզ, որ դատավորը վճռել է իմ ազատազրկման ժամկետը, որը հատուկ որոշումով գաղտնի է պահվում հասարակությունից, ինչպես նաեւ այդ գաղտնի դատավճռով որոշվել է զրկել ինձ մարդկային տարրական պայմաններից՝ զբոսանքից, բաղնիք-զուգարանից եւ այլն: Դատավորի կողմից իմ նկատմամբ կայացված գաղտնի դատավճռում ազատազրկման ժամկետից հետո կարմիր թանաքով նշված է ռեժիմի անունը, եւ այն կոչվում է՝ անմարդկային ռեժիմ: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես ինձ հետ վարվում են Հայաստանի առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել