Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 18

Ապրիլ 18,2009 00:00

\"\"ԽՈՅ (21.03-20.04)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր պատրաստած համեղ կերակուրները կգոհացնեն ընտանիքի անդամներին:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին ու գնացեք քաղաքից դուրս հանգստանալու:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր շրջապատված կլինեք տխուր մարդկանցով, բայց թույլ չտաք, որ նրանց տրամադրությունն ազդի ձեզ վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Նախօրոք պլանավորած հանդիպումը կհետաձգվի: Աշխատեք չնյարդայնանալ:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ձեր անհեթեթ արարքների պատճառով կկորցնեք այն, ինչ դժվարությամբ եք ձեռք բերել: Հարկավոր է սթափվել:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել