Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնիայի նախկին վարչապետին չեն թողնում Ռուսաստան

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Էստոնիայի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Մարտ Լաարին մերժել են տրամադրել Ռուսաստանի մուտքի վիզա: Լաարի օգնականները պնդում են, որ այդ որոշումը կապված է նախկին վարչապետի քաղաքական գործունեության հետ, որի առանցքում է կոմունիզմի հանցագործությունների հետաքննությունը եւ դրանց դատապարտումը: Մարտ Լաարը բազմիցս հայտարարել է, որ կոմունիստական տեռորը նույն կարգի երեւույթ է, ինչպես «երրորդ ռեյխի» հանցագործությունները: Նրա կարծիքով՝ հիտլերյան Գերմանիայի եւ ստալինյան Ռուսաստանի միջեւ առանձին տարբերություն չկա, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմը այդ երկու առաջնորդների համատեղ մեղքն է: Նախկին վարչապետը գտնում է, որ նացիզմի հանցագործությունները ապացուցվել եւ դատապարտվել են Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, իսկ ահա կոմունիստական ռեժիմի հանցագործություններն առայժմ չեն հետաքննվել: Ըստ «newsru.com» կայքէջի, ինքը՝ Լաարը, մեկնաբանելով իրեն վիզա չտրամադրելու որոշումը, այն պայմանավորել է Ռուսաստանի Պետդումայում պատրաստվող օրինագծով: «Կոմունիզմի հանցագործությունների դատապարտումը Կրեմլի համար չափազանց ցավալի թեմա է, քանի որ նման դատապարտում պահանջվում է նախեւառաջ Ռուսաստանից»,- կարծիք է հայտնում Լաարը: Ռուսաստանն իսկապես պատրաստում է մի օրինագիծ, ըստ որի՝ քրեական հետապնդման են ենթարկվում այն անձինք, ովքեր Խորհրդային Միության նախկին հանրապետություններում կփորձեն արդարացնել նացիստներին եւ նրանց աջակիցներին: Ենթադրվում է, որ այդ հանցագործությունը կատարած ՌԴ քաղաքացիներին եւ արտասահմանցիներին դատապարտելու են 3-5 տարի ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել