Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԶԻՋՄԱՆ ԵՆ ԳՆԱՑԵԼ

Հուլիս 17,2009 00:00

Հունաստանի Կալիտեա քաղաքում կայացել է Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) արտակարգ համաժողովը, որում մի քանի սկզբունքային խնդիրներ են հարթվել: Մասնավորապես, ԵՇՄ-ն եւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (վերջինը ամիսներ առաջ դիմել էր Լոզանի միջազգային դատարան՝ Եվրոպայի շախմատային միության ղեկավարությանը շախմատային հեղինակավոր մրցաշարերն իր երկրում կազմակերպելու իր իրավունքները ոտնահարելու մեղադրանքով եւ պահանջել էր ԵՇՄ-ի հովանու ներքո 2009 թվականի Եվրոպայի առաջնությունների եւ մի քանի այլ հեղինակավոր մրցաշարերի արդյունքները չեղյալ հայտարարել) խնդրի շուրջ փոխզիջումների են գնացել եւ որոշել են Լոզանի դատարան այլեւս չդիմել: Իսկ դեռեւս օրակարգում մնացած մի քանի այլ հարցերը կարգավորելու նպատակով ստեղծել են աշխատանքային երկու խումբ: Բացի սրանից, քանի որ Թուրքիան, Հունաստանը եւ Վրաստանը հանել են իրենց նախապես ներկայացրած հայտերը, որոշվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության անցկացումը վստահել Իտալիայի Ֆերմո քաղաքին, իսկ Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության վայր ընտրել Մակեդոնիայի Օխրիդ քաղաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել