Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄՈՒՐՋԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Հուլիս 23,2009 00:00

Արդեն 10 օր է, ինչ սկսվել է Այրումհէկ-ի հարեւանությամբ գտնվող ավտոմոբիլային կամրջի նորոգումը: Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանագծին գտնվող կամուրջը տարիների ընթացքում խարխլվել է Այրումհէկ-ը սնող ջրանցքի հավելյալ՝ հիդրոկայանի աշխատանքի համար ոչ անհրաժեշտ ջրերից: Նոյեմբերյանի ճանապարհաշինարարական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ի շինարարների խումբը կամրջի ձախ մասից սկսել է քանդել ասֆալտե ծածկը, որպեսզի մետաղյա խողովակներ տեղադրի: Ինչպես հայտնեց աշխղեկ Գրիշա Գաբրիելյանը, առաջիկայում իրենք կստանան կառույցի հիմնանորոգման նախագիծը, կլուծվի նաեւ ֆինանսավորման խնդիրը: Կամրջի ծածկն ամբողջությամբ քանդելուց հետո Հայաստան-Վրաստան միջպետական այս ճանապարհով երթեւեկը 2 օրով կդադարեցվի: Գրիշա Գաբրիելյանի խոսքով՝ կամրջի հիմնանորոգումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մեկ ամսից:

Ներկայումս կամրջի վթարայնության պատճառով երթեւեկությունն այստեղ միակողմանի է, իսկ խոշոր ու ծանր բեռնատարները երթեւեկում են այլ՝ Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով:  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031