Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՃԽ-Ն ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"«Հուսով եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հետ կապված առաջիկա ամիսներին կակտիվանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,- «1news.az»-ի մատուցմամբ, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նա հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կընթանա հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ: Վկայակոչելով Ֆրեյզերին՝ աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջ ՄՃԽ-ն հանդես կգա Ղարաբաղի վերաբերյալ նոր զեկույցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել