Սեպտեմբերի 7-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։ Վերջինս, ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, այդ պաշտոնը ստանձնում է արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից եւ եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո: Պաշտոնական Բաքուն արդեն հայտարարել է, թե պատրաստ է աշխատել նոր համանախագահի հետ: Նույնաբովանդակ հայտարարությամբ երեկ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳ նախարարությունը: «Եռանախագահի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարության որոշումն է, եւ մենք ոչ միան պատրաստ ենք, այլեւ պետք է աշխատենք ԵԱՀԿ նոր համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետի ժ.պ. Տիգրան Բալայանը:


















































