Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՐԻԿՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ԱՎԱՆԳԱՐԴ ՖՈԼԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Ապրիլի 8-10-ը «Ավանգարդ Ֆոլկ» ակումբն իր բեմում ներկայացնում է «Սելամ-Ռենե» աֆրիկյան նախագիծը՝ Ալի Քեյթայի մասնակցությամբ: Ապրիլի 8-ի համերգն ընդգրկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկամսյակի միջոցառումներում: Նախագիծը  հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ավելի մոտիկից ծանոթանալ աֆրիկյան տարբեր երկրների երաժշտության հետ, նաեւ վայելել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ երաժիշտների վիրտուոզ կատարումները: Երաժիշտներից Ալի Քեյթան արդեն մի քանի անգամ «Ավանգարդ Ֆոլկ» ակումբում հանդես է եկել մենահամերգներով եւ մասնակցել է «Ավանգարդ Ֆոլկ» երաժշտության փառատոներին:
1992թ.-ին Ֆիլիպ Սելամը եւ Ժիլ Ռենեն շրջագայել են Կամերունում՝ յուրաքանչյուր համերգին նվագելով տեղացի որեւէ երաժշտի հետ։ Գալիք տարվա ընթացքում Կենտրոնական Աֆրիկայի նրանց շրջագայության մեջ ներգրավվել են Գաբոնը, Գվինեան, Կոնգոն, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, ինչպես նաեւ Կամերունը։ Սկսած այդ ժամանակահատվածից, Ֆիլիպ Սելամը եւ Ժիլ Ռենեն սկսել են իրականացնել Ֆրանսիայի եւ Աֆրիկայի միջեւ փոխադարձ կապի իրենց ծրագրերը։ 
Նրանք շահագրգռված չեն Աֆրիկայում ընդամենը սահմանափակ «էլիտար» լսարանին հասանելի լինելով: Սելամը եւ Ռենեն հաճույք են ստանում եռանդուն հանդիսատեսից, որը սիրում է ջազը, պարերը եւ ռիթմերը՝ առանց հաշվի առնելու էթնիկ ծագումը:
Հավելենք, որ ֆրանսիացի սաքսոֆոնահար Ֆիլիպ Սելամն արժանացել է մի շարք  մրցանակների, շրջագայել է ամբողջ Եվրոպայում,  նվագել է Միշել Պետրուչիանիի, Մանգուի, Վելլի Բաբարուի, Պակո Սերի խմբի եւ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Անրի Սալվադորը, Կլոդ Նուգարոն:
Ֆրանսիացի կիթառահար Ժիլ Ռենեն մասնակցել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ փառատոներին։ Որպես C.I.M.-ի (Եվրոպայի ամենամեծ ջազի դպրոցը) կիթառի պրոֆեսոր՝ նա վարպետության դասեր է տալիս տարբեր երկրներում, թողարկել է կիթառի իմպրովիզացիայի մեթոդների վերաբերյալ մի քանի գրքեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել