Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՏԱՊ ԵՐԳԻԾԱՆՔ

Ապրիլ 06,2010 00:00

Օրերս Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանի «Հրատապ երգիծանք» ժողովածուի շնորհանդեսը: Գրքույկում զետեղված են երգիծաբանի տարբեր տարիների գրած մենախոսությունները, երկխոսությունները, անեկդոտները, հումորեսկները… «Գագիկ Անտոնյանը փոխարինեց ինձ «Կայծ» թերթի նամակների բաժնի վարիչի պաշտոնում եւ եղավ «ծանր հրետանի», ինչը որ պահանջվում էր այն օրերին այդ պաշտոնում»,- ասաց արձակագիր, ՀԳՄ «Վախթանգ Անանյան» մրցանակի դափնեկիր Վալտեր Թորոսյանը:
«Գագիկ Անտոնյանին ճանաչում եմ 1983-ից, միասին աշխատել ենք «Կայծ» թերթում: Այդ տարիներից էլ աչքի է ընկել նուրբ հումորի զգացումով եւ իր գրվածքներում վերհանել ժամանակի խնդիրներն ու բարքերը, ինչին անդրադառնալն այն ժամանակներում հեշտ բան չէր եւ համարձակություն էր պահանջում»,- փաստեց ՀԳՄ Հովհ. Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն էլ խոսեց երգիծաբանի գործի դժվարություններից. «Ասում են՝ երգիծաբանը գրում է իր քթից հոսող արյան գնով, սակայն ճիշտն այն է, որ երգիծաբանն առաջին հերթին գրում է սրտի արյունով, որովհետեւ նա ցավ է ապրում այն արատավոր երեւույթների համար, որոնց մասին բարձրաձայնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել