Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԸ ԼՐՋԱՑԵԼ Է

Ապրիլ 16,2010 00:00

Արթուր Աբրահամը Գերմանիայի բռնցքամարտի խորհրդի բժիշկ՝ պրոֆեսոր Վալտեր Վագների խորհրդով հրաժարվել է RTL հեռուստաալիքի «Lets Dance» շոու-մրցույթին մասնակցելու առաջարկից: «Ես վերջին մենամարտի ծանրաբեռնվածությունը թերագնահատել էի: Ինձ հանգստանալ է հարկավոր, որպեսզի հնարավորին չափ արագ դառնամ այն, ինչ կայի»,- պատասխանել է «Արթուր Արքան» առաջարկին: Բացի դա, նրա առաջին մասնակցությունը շոու-ծրագրին՝ ժյուրիի անդամները դիմավորել էին քննադատաբար: «Այդ շոուին նորմալ մասնակցելու համար ես պետք է օրական 3-4 ժամ մարզվեմ: Հիմա ես այդպիսի էներգիա չունեմ: Ինձ անհրաժեշտ է կենտրոնանալ բռնցքամարտիկի իմ կարիերայի վրա»,- եզրափակել է Աբրահամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել