Լրահոս
Օրվա լրահոսը

Կես միլիոն դոլար՝ կեղծ ահազանգի դիմաց

Մայիս 05,2010 00:00

Մոլդովայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարություն զանգած անհայտ անձը հայտարարել էր, թե նախարարության շենքում ռումբ է տեղադրված: Նա պահանջել էր իրեն $500 հազար վճարել, սպառնալով՝ հակառակ դեպքում ռումբը պայթեցնել: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, ստացված տեղեկությունից հետո գերատեսչության ողջ անձնակազմը՝ ավելի քան 100 մարդ, շենքից տարհանվել էր, դեպքի վայր էին ժամանել ոստիկանությունն ու ականազերծողներ:
Նախարար Վալենտինա Բուլիգի ասելով, իրենց ահազանգած անձը պահանջել էր $500 հազարը վճարել առաջիկա ժամերի ընթացքում՝ թողնելով այն հասցեն, որով գումարը պետք է ուղարկվեր: Մոլդովայի ուժային կառույցների ներկայացուցիչներն անմիջապես մեկնել էին նշված հասցե: Նախարարության շենքում ականազերծողները որեւէ ռումբ կամ պայթուցիկ չեն հայտնաբերել, իսկ իրավապահ մարմինները ֆիքսել են այն հասցեն, որտեղից չարագործը զանգել էր նախարարություն: Ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին, երկրի օրենսդրությամբ, սպառնում է տուգանք կամ ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել