Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼՍԵԼԸ ԴԺՎԱՐ Է ԵՂԵԼ

Մայիս 05,2010 00:00 Share

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) շարունակելու է ստուգումները Իրանի ատոմային ծրագրում: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում ընթացող միջուկային խնդիրներին վերաբերող խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն՝ հավելելով, որ «ստուգումները կընթանան այնքան ժամանակ, քանի դեռ չի հստակեցվել, որ Իրանն այլ նպատակների համար չի օգտագործում իր ատոմային նյութերը»: Նրա խոսքով, փորձագետներին դեռ չի հաջողվում հաստատել Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը: Ամանոն նաեւ նշել է, որ Իրանը բավարար չափով չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Միեւնույն ժամանակ, ատոմային զենքի չտարածման պայմանագրի խորհրդաժողովում Իրանն ու ԱՄՆ-ը կրկին լեզվակռվի մեջ են մտել: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթի ժամանակ, երբ վերջինս կտրուկ կերպով ԱՄՆ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պատվիրակությունները լքել են դահլիճը: Իրանի նախագահը նաեւ առաջարկել է ԱՄՆ-ին հեռացնել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար կազմից: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ահմադինեջադի ելույթը որակել է որպես «վայրի մեղադրանքներ»: Իրենց ելույթներում երկու կողմերից յուրաքանչյուրն էլ փորձել են հաստատել իրենց նվիրվածությունը միջուկային զենքի չտարածման եւ առանց ատոմի աշխարհ կառուցելու սկզբունքներին:
Ահմադինեջադը նաեւ հայտարարել է, որ Իրանը համաձայն է թույլ հարստացված ուրանը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջուկային վառելիքի հետ փոխանակելու գաղափարին, թեեւ Քլինթոնը այդ հավաստիացումներին չի հավատում եւ, իր ասելով, Իրանի կողմից դրա իրագործմանն ուղղված գործնական քայլեր չի տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել