Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրուկ գործողությունների ժամանակը

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"Սոֆիայում շարունակվող շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Վեսելին Տոպալովի միջեւ մրցամարտի յոթերորդ պարտիան նույնպես խաղաղ ելք ունեցավ: Սպիտակներով խաղացող հնդիկ գրոսմայստերը 58-րդ քայլում հասավ իրեն ձեռնտու ոչ-ոքիի: Նա մեկ միավորի առավելությամբ գլխավորում է հաշիվը՝ 4,0:3,0:
Ստեղծված ծանր իրավիճակում հարազատ պատերի տակ հանդես եկող Տոպալովից արդեն պահանջվում է խաղատախտակի առջեւ կտրուկ գործողությունների դիմել եւ մրցակցին անակնկալներ մատուցել՝ սկզբի համար գոնե հավասարակշռությունը վերականգնելու համար, հակառակ դեպքում, բազմափորձ Անանդն առանց ավելորդ ռիսկի դիմելու՝ մրցամարտը կհասցնի հաղթական ավարտի:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել