Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՒՂՂԵՑԻՆ

Մայիս 05,2010 00:00

«Շանս» աշխատանքի տեղավորման գործակալությունը գործում է 15 տարի, լիցենզավորված է եւ աշխատում է հաշվիչ դրամարկղով: «Առավոտին» այս մասին տեղեկացրեց «40+» հ/կ նախագահ Սեդա  Մալերյանը՝ պարզաբանելով, որ ապրիլի 30-ին, թվարկելով խաբեբայությամբ զբաղվող գործակալությունների անունները, ավելի ուշ պարզել են, որ իրենց ուսումնասիրության ժամանակ իրենց տրամադրել են կեղծ տվյալներ. «Շանսը» գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցում եւ ոչ ամենեւին «Ուրարտու» համալսարանի 4-րդ հարկում, ինչպես մեզ էին ներկայացրել: Հուսով ենք, գործակալության մասին սխալ կարծիք չի կազմվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել