Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱՐ ՍԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ

Հունիս 08,2010 00:00

Հունիսի 6-ի երեկոյան, ժ. 22-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոմայրուղու 31կմ հատվածում «ԳԱԶ-3110» մակնիշի 03 ԼԼ 377 համարանիշի ավտոմեքենան սլանալով բարձր արագությամբ՝ հարվածել է ճամփեզրի երկաթե պատնեշին ու ընկել ձորը: «Առավոտի» տեղեկություններով, մեքենան վարել էր 27-ամյա Էդմոն Դերենիկի Խաչատրյանը, վնասվածքներ էին ստացել ուղեւորներ՝ 23-ամյա Լիլիթ Աշոտի Գեւորգյանն ու 27-ամյա Գեւորգ Մանվելի Մուրադյանը: Նրանք տեղափոխվել են Չարենցավանի քաղաքային հիվանդանոց:
Նշենք, որ հունիսի 1-7-ը հանրապետությունում գրանցվել է 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել 53 քաղաքացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել