Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

Հունիս 23,2010 00:00

\"\"

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունից երեկ «Առավոտին» տրամադրեցին հետեւյալ հաղորդագրությունը՝ հունիսի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ ԵԽԽՎ նախագահի նախաձեռնած հանդիպման վերաբերյալ. «Հայկական կողմից մասնակցեցին Արմեն Ռուստամյանը եւ Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից՝ Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը: Առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ողջամիտ գտնվելով՝ ընդունեց, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, եւ որ ԵԽԽՎ որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափը»: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է. «Շտապողականությունն այս հարցում անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ վարկը: Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները: Այս ամենի լույսի ներքո ընդունվեց մեր առաջարկությունը կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ»: Եվ հավելված է. «Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որեւէ համագործակցություն: Ակնկալում ենք, որ Բաքուն պաշտոնապես կհաստատի 2 պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել