Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ

Հուլիս 07,2010 00:00 Share

\"\"

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Հրազդանի նստավայր) Մ. Մակյանի նախագահությամբ սկսվեց Չարենցավանի ոստիկանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էին ներկայացել ամբաստանյալներ, քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը (լուսանկարում), օպերներ Մորիս Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը: Նրանք «անցնում» են Վահան Խալաֆյանի հնարավոր սպանության համար: Տուժող կողմը միջնորդեց հետաձգել դատը, որպեսզի հաջորդ դատական նիստին հնարավոր լինի ապահովել տուժողի այլ ներկայացուցիչների ներկայությունը: Մասնավորապես՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի: Անդրանիկ դատական նիստին թեեւ լուրջ միջադեպ չգրանցվեց, սակայն կողմերի հարազատներն ու մերձավորները չխուսափեցին միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել