Լրահոս
Օրվա լրահոսը

Կանցլերն այցելեց «Արքային»

Հուլիս 22,2010 00:00

\"\"Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կանցլեր Անգելա Մերկելն օրերս այցելել է Բեռլինից 32 կմ արեւելք գտնվող Կինբաում քաղաքի գլխավոր մարզական ճամբար, որտեղ կարեւորագույն մեկնարկներին նախապատրաստվում են Գերմանիայի սպորտային աստղերը: Իր բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաքները կազմակերպելիս հաճախ այս մարզաբազայի ծառայություններից օգտվում է նաեւ «Sauerland Events» պրոումոթերական ընկերությունը: Մերկելն այստեղ հանդիպել է «Արքա Արթուրին» եւ նրա մարզիչ Ուլի Վեգներին:
Հանդիպումից հետո Աբրահամը լրատվամիջոցներին ասել է. «Ինձ համար մեծ պատիվ էր տիկին Մերկելի հետ հանդիպելը: Ես նրան որպես հուշանվեր տվեցի բռնցքամարտի մեկ զույգ փոքրիկ ձեռնոց, որոնք կանցլերը խոստացավ դնել իր օֆիսում: Հուսով եմ, որ այդ ձեռնոցները տիկին Մերկելին հաջողություն կբերեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել