Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Հուլիս 30,2010 00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի կանխատեսմամբ, ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի 3-5% աճ: Երեկվա ասուլիսում  նա նաեւ տեղեկացրեց, որ 2-րդ կիսամյակում ակնկալում են 210-215 հազար տոննա խաղողի բերք՝ նախորդ տարվա 185 հազար տոննայի փոխարեն: Ոլորտում աճի ակնկալիք ունեն նաեւ  թռչնաբուծության եւ ձվի արտադրության մեջ: Ոլորտում կիսամյակային տվյալներով 13,1% անկումն էլ նախարարը  պայմանավորեց պտղի եւ բանջարաբոստանային կուլտուրաների պակասով. «Եթե անցած տարի ունեցել ենք 161 հազար տոննա պտուղ, ապա այս տարի կանխատեսում ենք մոտ 80 հազար տոննա: Ծիրանի բերքն անցած տարի եղել է 85 հազար տոննա, իսկ այս տարի՝ 25 հազար տոննա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել