Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉԻ՞ ՃԱՆԱՉՈՒՄ

Հուլիս 30,2010 00:00

Լրատվամիջոցներից հաճախ ենք տեղեկանում, որ այս կամ այն երկրում՝ ազգային կամ կրոնական քողի ներքո, սրբապղծվում են գերեզմաններ։ Եվ, բնականաբար, քաղաքակիրթ յուրաքանչյուր քաղաքացի վրդովմունք է արտահայտում այդ կապակցությամբ։ Ցավոք, սրբապղծությունը իր դրսեւորումներն ունի եւ ունեցել է մեր իրականությունում։ Վերջերս զարմուհիս եւ իր ամուսինը, այցելելով Նուբարաշենի գերեզմանոց, որտեղ գտնվում են պապիկիս, տատիկիս եւ մեր մյուս ազգականների շիրիմները, հայտնաբերել էին, որ գերեզմանը եզերող չուգունե ցանկապատերը գողացվել եւ մասամբ աղճատվել են։ Նման եւ այլ բնույթի սրբապղծության դեպքերի, ցավոք, ականատես ենք լինում մեր իրականությունում ոչ հազվադեպ։ Այս հանցագործության պարագայում, կարծում եմ, ինձ հետ համամիտ կլինեն շատերը, հանգուցյալների հարազատները ստանում են բարոյական սարսափելի վիրավորանք: Ի վերջո, ցանկապատերը հնարավոր է վերականգնել, սակայն մարդկանց հասցված բարոյական վնասը՝ ոչ։
Հ. Գ. Այս, թվում է թե՝ մասնավոր միջադեպը, սակայն բավական տարածում գտած դեպքերը, մտորելու տեղիք են տալիս, թե ինչպես են հսկվում մեր գերեզմանոցները։ Չէ՞ որ չարագործները մեկը կամ երկուսը չէին կարող լինել, կամ չուգունե ցանկապատերը ասեղ չէին, որ աննկատ տանեին սրբապիղծները։ Հանրապետության գերեզմանոցները, ցավոք, անտերության են մատնված (չնայած ձեւականորեն բոլոր վայրերում էլ կան պահակներ) եւ, բնականաբար, կասկածելի անցյալ եւ վարքագիծ ունեցող, ազգություն չունեցող սրբապիղծները «ազատ ելումուտ» են անում այնտեղ, մի քանի դրամի ակնկալիքով հանցագործություն են կատարում, մոռանալով, որ վաղը Աստծու եւ խղճի առջեւ պատասխան են տալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031