Լրահոս
Օրվա լրահոսը

«Պսակադրությունների նախագիծ»

Հուլիս 30,2010 00:00

Անգլիայում գնալով ավելի շատ զույգեր են նախընտրում պսակվել եկեղեցում՝ ավելի քան տասը տարի պսակադրության հանդեպ հետաքրքրության նվազումից հետո:
Այն բանից հետո, ինչ անցյալ տարի Անգլիկան եկեղեցին սկսեց «Պսակադրությունների նախագիծ» արշավը, եկեղեցական պսակների թիվն աճեց բոլոր թեմերում:
Օրինակ, Բրեդֆորդի եւ Օքսֆորդի թեմերում տարեկան պսակադրությունների թիվն աճեց համապատսախանաբար 50 եւ 10 տոկոսով: Մինչեւ տարեվերջ նախագծին կմիանա եւս 7 թեմ, հետագայում՝ նաեւ մյուսները:
1995թ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանը զույգերին թույլատրեց ամուսնանալ ոչ միայն եկեղեցիներում, այլեւ դղյակներում, հյուրանոցներում եւ կալվածքներում: Արդյունքում նմանատիպ պսակադրությունների թիվն աճեց տարեկան մինչեւ 50 հազար, մինչդեռ եկեղեցիներում նմանատիպ արարողությունների թիվը կրճատվեց 40 տոկոսով՝ տարեկան մինչեւ 55 հազար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031