Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՐԱՑԵՔ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ»

Օգոստոս 03,2010 00:00

Բոլորին է հայտնի, որ գիրությունը շատ վտանգավոր է կյանքի համար, բայց անգլուհի Ժանեթ Մայնֆիլդը չի ցանկանում ազատվել իր ավելորդ քաշից։
41-ամյա տիկինը վերջերս փրկել է իր կյանքը՝ ճարպաշերտի օգնությամբ, երբ հանգստանում էր Հավայան կղզիներում։ Երեկոյան զբոսնելիս, նրա վրա անսպասելիորեն հարձակվում են երկու խուլիգաններ, որոնցից մեկը՝ դանակը ձեռքին։ Սրածայր դանակը ավելի քան տասը սանտիմետր մխրճվել է մոտ մեկ ցենտներ քաշով կնոջ մարմնի մեջ, բայց կտրել է միայն ճարպի հաստ շերտը, որը հուսալիորեն պաշտպանել է կյանքի համար կարեւոր ներքին օրգանները։
Հիմա Ժանետը լսել անգամ չի ուզում խոլեսթերինի վնասակարության, չափավոր սնման, դիետայի մասին եւ երբեք չի մտահոգվում իր սննդի կալորիականությամբ։ Նա հանգիստ ուտում է այն ամենը, ինչը իրեն դուր է գալիս եւ ուտելիս չի մոռանում ասել. «Եթե ձեզ համար թանկ է կյանքը, գիրացեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031