Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞

Օգոստոս 12,2010 00:00 Share

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման եւ դրանց անվտանգության լրացուցիչ գործառույթներ վերապահելու հեռանկարը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պարոն Բաղդասարյանը, չհամաձայնելով այս առթիվ որոշ փորձագետների հնչեցրած մտահոգություններին, ասել է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, ունի իր զինված ուժերը եւ բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր անվտանգությունը։ Բայց դաշնակիցների հետ, այնպիսի ռազմավարական գործընկերոջ հետ, ինչպիսին Ռուսաստանն է, երկկողմ համագործակցության խորացումը միայն ողջունելի է»։
Վերջին օրերին հայաստանյան մի շարք վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել, որ ռուսական ռազմաբազաներին Հայաստանի անվտանգության գործառույթներ վերապահելը էապես կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ Հայաստանն այդպիսով կզրկվի կարեւորագույն ռազմաքաղաքական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: «Աբսուրդ» որակելով այս կարգի մտահոգությունները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Նման բան գոյություն չունի: Իրական մտահոգություն կա եւ կա պարզ շահարկում։ Իրապես մտահոգվածներին ուզում եմ ասել, որ մտահոգվելու ոչ մի անհրաժեշտություն չկա»։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031