Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորվել էին ուղեւորներ

Օգոստոս 18,2010 00:00

\"\"Օգոստոսի 15-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 71-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: Բախվել են «ՎԱԶ-21015» մակնիշի 88 ՏՕ 055 եւ «Միֆ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21014» մակնիշի Տ 7478 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ Պայծառ Դանասյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արամ Թորոսյանը, ստացել են վնասվածքներ ու մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել Սեւանի կենտրոնական հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:  
Իսկ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 42-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի «ՎԻԷյՎԻ-561» պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1962թ. ծնված Դավիթ Ալոյան)  շրջվել է: Պատահարի հետեւանքով վնասվածքներ են ստացել ու Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց տեղափոխվել՝ Վրաստանի քաղաքացիներ Սվետլանա Բարիկյանը եւ Զինաիդա Արդաջանովան, Հունաստանի քաղաքացի Էլեկտրա Անտոնիադան, Ալլա Բարսելովան, Ռուդիկ Գրիգորյանը եւ անձը չպարզված եւս մեկ ուղեւոր: Թենգիզ եւ 10-ամյա Օթարի Ալոյանները վնասվածքներով տեղափոխվել են մանկական «Ավստրիական» հիվանդանոց: Բժիշկների կողմից Ռ. Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Ա. Բարսելովայի ու Ս. Բարիկյանի վիճակը՝ ծանր, իսկ Զ. Արդաջանովայի ու Է. Անտոնիադայի  վիճակը՝ միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել