Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ «սիմֆոնիայի» մասին

Օգոստոս 24,2010 00:00 Share

Երեկ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ: «Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան  Գառնիի «Քարերի  սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի տարածքից քարերի տեղափոխման վերաբերյալ: «Բնապահպանական տեսչության կողմից տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ: Ինչ վերաբերում է մամուլում հնչած` հուշարձանը պահպանելու համար պահակակետ ստեղծելու պահանջին,  ապա տեղեկացնում ենք, որ բնության հուշարձանների անձնագրերը գտնվում են կառավարության կողմից հաստատման փուլում, այսինքն՝ ներկայումս հաստատված չեն քարտեզները, սահմանները, առանձին հուշարձանների պահպանման ռեժիմները, հետեւաբար՝ չկա նաեւ այդ ռեժիմներն իրականացնելու համար ֆինանսական հատկացում»,- տեղեկացնում է գերատեսչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031