Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա Թուրքիան՝ ըստ թուրքերի

Սեպտեմբեր 02,2010 00:00

Թուրքական ամենառեյտինգային «Գայլերի հովտի որոգայթ» ֆիլմի ազդագրում ներկայացվում է, թե ինչպիսին կլինի Թուրքիան 2023 թվականին՝ ամերիկյան, իսրայելական եւ եվրոպական «սցենարներով»: Բոլոր այդ տարբերակներում էլ Թուրքիան բաժանվում է 3 մասի: Այդ մասին հաղորդում է news.am-ը:
Ֆիլմի ազդագրում ներկայացված 2023թ. երեք քարտեզներում էլ պատմական Հայաստանի զգալի հատվածը ներառված է Հայաստանի կազմում: ԱՄՆ-ի տարբերակի համաձայն, Վանը, Արարատը եւ Էրզրումը Հայաստանի կազմում են, իսկ Մալաթիան, Դիարբեքիրը, Թունջելին եւ Շանլըուրֆան՝ Քուրդիստանի: Եվրոպայի տարբերակը, ըստ ֆիլմի ռեժիսորների, ավելի հետաքրքիր է. այստեղ Ստամբուլն «ինքնավար» է դարձել, իսկ Քուրդիստանի եւ Մեծ Հայաստանի կողքին կա նաեւ հունական Պոնտոսը:
Վերջում ֆիլմի ռեժիսորները չեն մոռացել «դրական սցենարի» մասին, եւ ամբողջ երկրագունդը ներկայացրել են որպես Թուրքիայի Հանրապետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել