Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքներ՝ Նորատուսի խաչքարերի գերեզմանատանը

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Հավատարիմ մնալով ազգային ինքնության հինավուրց վկաների՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանմանը եւ իրազեկության բարձրացմանը նպաստող նախագծերին սատար կանգնելու իր դիրքորոշմանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է համագործակցել Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հետ՝ որպես նախագծի գլխավոր հովանավոր:
Այս անգամ մի քանի կազմակերպություններ միավորեցին իրենց ուժերը՝ իրականացնելու համար Նորատուսի գերեզմանատան վերանորոգման եւ այդ բացառիկ պատմական վայրում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքները: ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի աջակցության շնորհիվ պատմական գերեզմանատունն այժմ պաշտպանված կլինի երկու մուտք ունեցող նոր ցանկապատով, նաեւ կունենա էլեկտրական լուսավորություն: Գիտակցելով Հայաստանում՝ տուրիզմի խթանման եւ մեր երկիր այցելողների համար անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծելու կարեւորությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր աջակցությունը ցուցաբերեց գերեզմանոցի հարեւանությամբ հանգստի կանգառի եւ արհեստների տաղավարի ստեղծման, ինչպես նաեւ բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման գործում: Նորատուսը աշխարհում կանգուն հայկական խաչքարերի թերեւս ամենամեծ գերեզմանոցն է՝ ավելի քան 800 խաչքարերով՝ կերտված 9-17-րդ դարերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել