Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադում երկու ամերիկացի զինվոր եւ մեկ լրագրող են սպանվել

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Բաղդադից հյուսիս գտնվող Սալահ-էդ-Դին նահանգում ամերիկացի երկու զինծառայող է սպանվել: Անվտանգության ուժերի ներկայացուցչի ասելով, գրոհայինները ամերիկացիների ուղղությամբ կրակ են բացել՝ պարապմունքներ անցկացնելու պահին: Ծայրահեղականները, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Իրաքի զինված ուժերի համազգեստով են եղել: Միջադեպի այլ մանրամասները դեռ ճշտվում են: Ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելուց ի վեր՝ ԱՄՆ բանակի ռազմական ստորաբաժանումների վրա սա առաջին հարձակումն է: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին արդեն ամերիկյան զորքերը լքել են Իրաքը: Այդ երկրում մնացել է միայն շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայող, որոնց գործառույթը Իրաքի անվտանգության ուժերին մարզելն ու խորհրդատվություններ մատուցելն է:
Բաղդադում տեղի ունեցած մեկ այլ ողբերգության մասին է հաղորդում news.am-ը: Ըստ աղբյուրի, Իրաքի մայրաքաղաքում գնդակահարել են Իրաքի Al Iraqiya պետական հեռուստաալիքի հայտնի հաղորդավարին: Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Ռիադ աս-Սարայը սպանվել է աշխատանքի գնալիս: Նրա ընկերոջ խոսքով, այդ վայրում աշխատող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրակոցի ձայներ չեն լսել, սակայն տեսել են, թե ինչպես է լրագրողի մեքենան դուրս եկել ճանապարհից եւ մտել խոտածածկ տարածք:
Իր հերթին, Alsumaria News-ը հաղորդում է, որ հայտնի լրագրողին սպանել են խլացուցիչով ատրճանակով: Ռիադ աս-Սարայը հայտնի էր որպես Իրաքի սուննի եւ շիա մահմեդականների կողմնակից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Իրաքի իշխանություններին՝ անհապաղ հետաքննություն սկսել: Կազմակերպության տվյալներով, Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Իրաքում սպանվել է Al Iraqiya հեռուստատեսության 15 լրագրող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել