Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹ ԿԼԻՆԻ

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Սեպտեմբերի 22-ին Իրանում «Սուրբ պաշտպանության» շաբաթվան նվիրված ռազմական շքերթ է կայանալու: Շքերթին մասնակցելու են Իրանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները, «Սեպահ» կորպուսի ուժերը, ռազմական օդուժը եւ հետեւակայինները: Այդ մասին հաղորդում է news.am-ը:
Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, «Սուրբ պաշտպանության» շաբաթն Իրանում նշվում է ամեն տարի, ի հիշատակ իրանա-իրաքյան պատերազմի: Այդ օրերին Թեհրանում եւ այլ քաղաքներում շքերթներ են ընթանում ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ: Իրանա-իրաքյան պատերազմն սկսվել է 1980թ. սեպտեմբերի 22-ին՝ Իրանի Խուզիստան նահանգի վրա իրաքյան բանակի հարձակմամբ: Պատերազմն ավարտվել է 1988թ. օգոստոսի 20-ին՝ հրադադարի պայմանագրով, երկու երկրների սահմանները մնացել են անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել