Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ ՉԻ ԱՆԻ

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հացադուլ չի անի: Նա նախորդ շաբաթ հայտարարել էր, որ եթե իրեն չտանեն մասնագիտացված հիվանդանոց՝ ստուգումների, ապա կդիմի այդ ծայրահեղ քայլին: Սասուն Միքայելյանին տարել են հիվանդանոց՝ զննումների եւ հետազոտության արդյունքները կլինեն մոտ օրերս: Այդ մասին «Ա1+»-ին ասաց Սասուն Միքայելյանի հարազատներից մեկը՝ ավելացնելով, որ դա է պատճառը, որ նա հրաժարվել է հացադուլ անելու իր մտքից:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: Այս ընթացքում նա բազմաթիվ անգամներ վիրահատությունների է ենթարկվել, սակայն մինչեւ օրս վերջնական չի ապաքինվել:
Սասուն Միքայելյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Կատարելապես ձախողված թե արտաքին, թե ներքին քաղաքականության հետեւանքով մեր հայրենիքին սպառնացող վտանգներն այնքան իրական ու շոշափելի են, որ այլեւս աններելի սխալ է՝ անտարբեր մնալով սպասել, թե վաղվա օրն ինչ նոր պատուհաս կբերի մեզ: Տարածաշրջանային վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Արցախյան հիմնախնդրի ոչ հայանպաստ լուծումն արդեն իսկ տեսանելի է, եւ վերջին հարյուրամյակների ընթացքում ձեռք բերված միակ հաղթանակն իրոք վտանգված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել